Ես գոհ եմ առաջի փորձով, որն անցկացվեց Օսլոյի բեմում: Այդ մասին հայտարարել է «Եվրատեսիլում» Հայաստանի ներկայացուցիչ Եվա Ռիվասը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: « Ես շատ եմ անհանգստանում եւ հուսով եմ, որ այսօր մեզ կաջակցեն բոլորը»,- ասել է նա:

Նշենք, որ Եվա Ռիվասը «Եվրատեսիլ-2010» մրցույթում հանդես կգա «Apricot stone» երգով, որի երաժշտության հեղինակը Արմեն Մարտիրոսյանն է, խոսքերինը՝ Կարեն Կավալերյանը:

Ռիվասին բեմում նվագակցելու է համաշխարհային հռչակ ունեցող դուդուկահար Ջիվան Գասպարյանը: Բեք-վոկալը կապահովեն Տիգրան Պետրոսյանը, «Դորիանս» խմբի մեներգիչ Գոռ Սուջյանը եւ Մարիամ Մեհրաբովան: Հայկական խմբի համար հագուստները պատրաստել է մոսկվացի մի դիզայներ՝ Ռիվասի մտերիմը: