Կորոնավիրուսը մարդկանց կզրկի հնագույն ավանդույթից՝ ձեռքսեմղումից։ Այս մասին հայտնել են բրիտանական   Randstad գործակալության մասնագետները, գրում է Daily Mail-ը։

Ընկերությունը հարցում է անցկացրել աշխատանք փնտրող 735 մարդու եւ հետաքրքրվել՝ արդյոք նրանք սեղմում են հարցազրույց անցկացնողի ձեռքը ։ Երկու երրորդ մասը չի ցանկանում ֆիզիկական կոնտակտ ունենալ այլ մարդկանց հետո կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին։ Միայն մեկ երրորդն է դա նորմալ համարում։

ՄԲ կառավարությունը կորոնավիրուսի դեմ միջոցներ է ձեռնարկել, որոնց թվում է ձեռքսեղման արգելքը։

Ձեռքսեղմումը մարդկության հնագույն ավանդույթներից մեկն է։ Օրինակ, այն պատկերված է հարթաքանդակի վրա, որը պատկերում է մ․թ․ա․ 855 թ, իրադարձությունները։