Գաղտնիության պաշտպանության իռլանդական ծառայությունը WhatsApp-ին ռեկորդային 225 միլիոն եվրոյի տուգանել է այն բանից հետո, երբ հետաքննությունը պարզել է, որ Facebook-ի այլ ընկերությունների հետ օգտվողների տվյալների փոխանակման թափանցիկության վերաբերյալ տվյալների պաշտպանության ԵՄ կանոնները խախտվել են, հայտնում է Reuters-ը:
Տվյալների պաշտպանության հանձնաժողովը հայտարարել է, որ WhatsApp-ը պետք է «ուղղիչ գործողություններ» ձեռնարկի, որպեսզի տվյալների մշակումը համապատասխանի ԵՄ կանոններին: WhatsApp-ը հայտարարել է, որ տուգանքը անհամաչափ է եղել եւ բողոքարկել է այդ որոշումը:
«WhatsApp-ը ձգտում է անվտանգ եւ մասնավոր ծառայություններ մատուցել»,- ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ: «Մենք աշխատել ենք, որպեսզի մեր կողմից տրամադրվող տեղեկատվությունը լինի թափանցիկ եւ սպառիչ, եւ կշարունակենք դա անել: Մենք համաձայն չենք թափանցիկության վերաբերյալ այսօրվա որոշման հետ, եւ պատժամիջոցները լիովին անհամաչափ են»:





























