Ղարաբաղյան խնդրի կարգավորումը կարող է հաղթահարել Հայաստանի եւ Թուրքիայի դարավոր թշնամությունը, նաեւ կնպաստի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:
«Կգա ժամանակը, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ փակ սահմաններ չեն լինի, եւ մենք Հայաստանով կգնանք Ադրբեջան»,- ասել է նա:
Թուրք նախարարը նկատել է, թե Անկարան շարունակում է ակտիվորեն աշխատել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ:




























