«Արարատից Սիոն» ֆիլմը ստացել է"Swansea Bay Film Festival" փառատոնի մրցանակը «Եվրոպայի լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում:
Ֆիլմը հարգանքի տուրք է միլիոնավոր հայ ուխտավորներին, որոնց զգալի ավանդ են ներդրել Սուրբ Հողի հոգեւոր ավանդույթների եւ ժառանգության պահպանման գործում: Վավերագրական ֆիլմի հերոսները ուխտավորներն են, որոնք դարերի ընթացքում շրջագայել են Սուրբ Հողով:
Ֆիլմի ռեժիսորը Էդգար Բաղդասարյանն է, սցենարի հեղինակը՝ հայր Մեսրոպ Արամյանը:
Մայիսի 19-ին Լոնդոնում կայանալու է ֆիլմի հատուկ ցուցադրումը հայկական համայնքի համար:


























