Լոնդոնի աճուրդային տունը աճուրդի է հանել շոտլանդական հնագույն մի շիշ վիսկին, հայտնում է AP-ն:
Կաղնու տակառի մեջ հնեցված 80-ամյա Glenlivet Distillery վիսկին հաջորդ ամիս Հոնկոնգում կայանալիք սակարկումներից առաջ կցուցադրվի Լոնդոնի Sotheby's-ում:
Ճարտարապետ սըր Դեւիդ Աջայեն սկահակ եւ տուփ է ստեղծել ըմպելիքի համար, որը «կաղնու արտիստիզմ» թեմայում գնահատվել է 80 000-140 000 ֆունտ սթեռլինգ:
Սըր Դեւիդը, ով անցյալ տարի շահել է Թագավորական ոսկե մեդալի ճարտարապետական հեղինակավոր մրցանակը, եւ նախագծել է Օսլոյում Նոբելյան խաղաղության կենտրոնը, պատվերը ստացել է վիսկի արտադրող Gordon and MacPhail ընկերությունից: Վիսկին նախկինում պահվում էր իր օրիգինալ տակառի մեջ:
Սպիրտային խմիչքների հարցերով Sotheby's-ի մասնագետ Ջոնի Ֆաուլը նշել է, որ վիսկին 80 տարի կաղնու մեջ հնեցնելը «անհավանական սխրանք է»:





























