«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի տարածքում եկեղեցու հիմնարկեք է կայացել: Ընդունված կարգի համաձայն, շինության հիմքում դրվել են 12 առաքյալներին, Պողոս Առաքյալին, Ղուկաս եւ Մարկոս ավետարանիչներին եւ Գրիգոր Լուսավորչին խորհրդանշող 16 քարեր, որոնք օրհնվել եւ օծվել են Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի կողմից:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի մամլո դիվանից, եկեղեցու հիմնադրման հանդիսության ժամանակ Սրբազան առաջնորդն իր խոսքում վստահություն է հայտնել, որ շինությունը կկառուցվի խղճով եւ կծառայի նպատակին, որ մարդիկ մտնեն ապաշխարեն, մաքրվեն, կանգնեն ճիշտ ճանապարհի վրա:
Եկեղեցին կառուցելու համար անհրաժեշտ գումարը հավաքել են կալանավորները` տնտեսելով, զոհելով իրենց սուղ միջոցները: Այժմ նրանք պատրաստակամ են աշխատելու շինարարությունում: Ներդրումներ են կատարել նաեւ հիմնարկի աշխատողները: Հետաքրքիր է, թե ի՞նչ մեթոդներով են այդ սուղ միջոցները հավաքվել, արդյոք դա եղել է կամավո՞ր սկզբունքով, թե կալանավորների մի մասին «խորհուրդ են տվել» այդպես վարվել: Եվ որտեղի՞ց կալանավորներին ֆինանսական միջոցներ, որը բավականացրել է եկեղեցի կառուցելու համար:


























