Վալենսիայում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը։ Հայաստանի կազմում առաջինը ասպարեզ են դուրս եկել 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը, որը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը։ Սմբատը մրցակցությունից դուրս է եղել եւ երկամարտի արդյունքում բարձրացրել է 240 կգ: Թեեւ սա նրա լավագույն արդյունքը չէր, սակայն պատանիների պայքարում բավական էր ոսկե մեդալ նվաճելու համար։
Պոկում վարժությունում Մարգարյանը 105 կգ-ով գրավել է առաջին տեղը։ Հրումում Սմբատն առաջին մոտեցմամբ բարձրացրել է 135 կգ, սակայն հաջորդ 2 մոտեցումներում հայ պատանի ծանրորդին չի հաջողվել բարձրացնել 149 կգ։
Երկամարտի 240 կգ արդյունքում Հայաստանի ներկայացուցիչը 1-ինն էր, իսկ 2-րդ տեղում հայտնված Գերգել Սուկին ցույց տվեց 229 կգ։
Հիշեցնենք, որ Սմբատ Մարգարյանը Եվրոպայի մեծահասակների 2010 թ. առաջնության փոխչեմպիոնն է։ Հաղորդում է «Արմսպորտը»:


























