Հայաստանը կմասնակցի ԱՊՀ ՆԳՆ-ների կադրային ապարատների ղեկավարների խորհրդակցությանը, որը կայանալու է Կազանում՝ մայիսի 19-ից 20-ը:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», հանդիպմանը քննարկվելու են իրավապահ մարմիններում աշխատելու թեկնածուների ընտրության հարցերը, նաեւ մասնագիտական բուհերի դերը ոստիկանության ղեկավարների որակավորման բարձրացման գործում:

Այս տարի, բացի Հայաստանից, մասնակցում են նաեւ Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղըրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունները:

Միջոցառումը կայանալու է մի քանի ինստիտուտներում: