Օգոստոսը վերջին 38 տարում ամենաշոգ ամիսն է եղել Կիպրոսում, հաղորդում է AP-ը։
Ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է անցած ամիս՝ 44,3 աստիճան, ինչը ռեկորդային է՝ 1983 թվականից ի վեր։
Ավելի վաղ ԱՄՆ մետեորոլոգիական ծառայությունը հայտարարել է, որ Երկրի վրա 142 տարում ամենաշոգ ամիսը հուլիսն է եղել։





























