Շվեյցարիայում տարեսկզբից կորոնավիրուսի դեմ պատվաստված առնվազն 137 մարդ է մահացել, իսկ պատվաստումների բացասական կողմնակի ազդեցությունների մասին ծանուցումների ընդհանուր թիվը գերազանցել է 6.6 հազարը, հայտնել է Swissmedic թերապեւտիկ արտադրանքի շվեյցարական գործակալությունը:
Դրա տվյալներով՝ հունվարի 1-ից սեպտեմբերի 1-ը ստացվել է 6.603 ծանուցում «COVID-19-ի դեմ պատվաստանյութերի անցանկալի հետեւանքների» մասին, ընդ որում, 2.161 դեպքերում խոսքը լուրջ հետեւանքների մասին է: Լուրջ հետեւանքների մասին ծանուցումների մեծամասնությունը (1.239) կապված է ամերիկյան Moderna ընկերության պատվաստանութի, իսկ 867-ը՝ ամերիկյան Pfizer ընկերության եւ դրա գերմանական գործընկեր BioNTech-ի Comirnaty պատվաստանութի հետ: 55 դեպքերում պատվաստանյութի վերաբերյալ տվյալները բացակայում են, հայտնել է ՏԱՍՍ-ը:
«137 լուրջ դեպքերում մահերը գրանցվել են [պատվաստումից հետո] որոշ ժամանակ անց», - հայտարարել է Swissmedic-ը: Գործակալությունը կարծում է, որ «չնայած ժամանակի համընկնմանը, ոչինչ հատուկ չի մատնանշում, որ մահվան պատճառը պատվաստանյութն է»:
Swissmedic-ը հայտնել է պատվաստումից հետո միոկարդիտի եւ պերիկարդիտի 123 դեպքերի մասին: «Ներկա պահին առկա բոլոր տվյալները վերլուծելուց հետո պարզվում է, որ պատվաստանյութերի եւ միոկարդիտի ու պերիկարդիտի պատճառահետեւանքային կապը հնարավոր է», - հայտարարել է գործակալությունը:





























