Արգենտինացի Անալիա Ջորջետին ընկերոջ հետ լողում էր Արգենտինայի Պուերտո Մադրին քաղաքի մերձակայքում, երբ երկու կետ լողացել է նրանց ուղղությամբ: Հանդիպումը պատահաբար նկարահանել է տեղացի լուսանկարչի անօդաչուն, հայտնել է BBC-ն:

Կետերից մեկը մոտեցել է Անալիային եւ նույնիսկ դիպչել նրան: Նրա խոսքով՝ կաթնասունները շատ հանգիստ եւ ընկերասեր էին: «Ահա եւ նվերը», - ասել է Ջորջետին, ով նշում էր իր ծննդյան օրը: