Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը վերջապես իր առաջին հաղթանակն է տոնել Աստրախանում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան-պրի մրցաշարում։ 8-րդ տուրում Հակոբյանը սպիտակներով առավելության է հասել Էռնեստո Ինարկիեւի նկատմամբ։
Չնայած հաղթանակին, Վլադիմիրը 3 միավորով շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը:
Ներկայումս մրցաշարային աղյուսակը 4,5 միավորով գլխավորում է Յակովենկոն: Նույնքան միավորներ են հավաքել նաեւ Լեկոն, Հաշիմովն ու Էլյանովը: 4-ական միավորներ են հավաքել Պոնոմարյովը, Ինարկիեւը, Մամեդյարովն ու Ռաջաբովը, Գելֆանդը, Ալեքսեեւը, Վան Յուն: 3-ական միավորներ են վաստակել Իվանչուկը, Սվիդլերն ու Հակոբյանը:


























