Նոր Զելանդիայում Սնիկերս մականվամբ կատուն օգնում է ոստիկանության փրկել մարդկանց, հաղորդում է Daily Mail-ը:
Նոր աշխատակցի մասնակցությամբ մի շարք հոլովակներ են հրապարակվել իրավապահ մարմինների ֆեյսբուքյան էջում: Աշխատակիցների խոսքով՝ Սնիկերսն օգնում է ցույց տալ հանրությանը, որ «ոստիկանները եւս մարդիկ են»:
«Մեզ մոտ շատ նոր զոհեր են եղել, որոնք տխրել էին, եւ նրանց վարքն ամբողջությամբ փոխվում է, երբ նրանք տեսնում են Սնիկերսին»,-պատմում է սպաներից մեկը:
Ոստիկանության կատուն կատարում է տարբեր հնարքներ նույնչափ լավ, որքան ծառայողական շները, ինչպես նաեւ իր մարզիչների եւ տիրոջ հետ գնում է աշխատանքի տեղի այգում, որտեղ հետաքննում է «կասկածելի» թփերը:





























