Հին Երուսաղեմում Դավթի Քաղաքի հյուսիսային մասում պեղումների ժամանակ հնագետները հայտնաբերել են կշռաքար, որը շուրջ 2700 տարեկան է, հաղորդում է Planet Today-ը:

Գտածոն իրենից ներկայացնում է ընդամենը 14 միլիմետր անկյունագծով կշռաքար, որը պատրաստված է կարծր, հարթ, լավ հղկված կարմրավուն կրաքարից եւ դրա վերին մասում կան զուգահեռ գծեր, որոնք մատնանշում են դրա քաշը, որը ժամանակակից չափումներով կազմել է 0,944 գրամ: Իրականում կշռաքարի քաշը երեք անգամ ավել էր, քան գրված էր դրա վրա՝ առնվազմ 3,61 գրամ էր:

Գիտնականները պարզել են, որ այդպիսի ծագումը բացատրվում է նրանով, որ կշռաքարը կարող էր օգտագործվել առեւտրի մեջ մարդկանց խաբելու համար: Ունենալով ծանր եւ թեթեւ կշռաքարեր՝ առեւտրականներն օգտագործել են դրանք համապատասխան կերպով ապրանքները գնելու կամ վաճառելու համար: