Սինգապուրում 38-ամյա տղամարդը, ով բազմիցս բռնաբարել է երկու անչափահաս խորթ դուստրերին, դատապարտվել է 28 տարվա ազատագրման եւ մահակի 18 հարվածի, հայտնում է Yahoo-ն:

Ամբաստանյալը, որի անունը չի նշվում պաշտպանելու համար զոհերի ինքնությունը, ովքեր 2017 եւ 2018 թվականների իրավախախտումների ժամանակ 14 եւ 16 տարեկան են եղել, Բարձր դատարանում իրեն մեղավոր է ճանաչել բռնաբարության երկու մեղադրանքով՝ յուրաքանչյուր զոհի մասնակցությամբ:

Տղամարդը տուժածների հետ ապրել է 2011 թվականից, երբ նրանք 7 եւ 9 տարեկան են եղել, եւ ամուսնացել է նրանց մոր հետ 2012 թվականին: Տուժածները տղամարդուն վերաբերվել են ինչպես իրենց հորը:

2017 թվականի սեպտեմբերին կրտսեր զոհը, որն այն ժամանակ 14 տարեկան է եղել, դպրոցից շուտ է տուն վերադարձել: Նրա մայրն ու քույրը տանը չեն եղել: Տղամարդը հանկարծ հարձակվել է նրա վրա եւ բռնաբարել նրան:

Տուժածը չի իմացել ինչպես խուսափել հարձակումներից եւ չի հայտնել այդ մասին, քանի որ վախեցել է տղամարդուց:

2018 թվականի մարտին տղամարդը բռնաբարել է նաեւ նրա ավագ քրոջը: