Դեռ հեռու է այն պահը, երբ ԱՄՆ-ն կճանաչի թալիբների իշխանությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Լրագրողների հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն պատրաստվում է ճանաչել Աֆղանստանում թալիբների իշխանությունը, նա պատասխանել է․ «Ոչ։ Դեռ շատ հեռու է այդ պահը»։
Անցած շաբաթ Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը անհապաղ որոշելու անհրաժեշտություն չի համարում որպես Աֆղանստանի նոր ղեկավարներ թալիբների իշխանությունը ճանաչելու հնարավորությունը։




























