Թուրքիան Քաբուլի օդանավակայանի կառավարման հարցով աշխատում է Կատարի եւ ԱՄՆ-ի հետ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն։
«Թուրքիան Քաբուլի օդանավակայանի կառավարման հարցով աշխատում է Կատարի եւ ԱՄՆ-ի հետ։ Այժմ ինքնաթիռները կարող են թռիչքներ իրականացնել եւ վայրէջք կատարել օդանավակայանում։ Որոշ ավիաուղիներ արդեն վերսկսել են չվերթները»,-ասել է NTV-ին տված հարցազրույցում։





























