Միացյալ Նահանգները պետք է ընդունի այն փաստը, որ Ռուսաստանից Թուրքիայի С-400 զենիթահրթիռային համակարգերի (ԶՀՀ) ձեռքբերումը ավարտված գործ է։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն NTV հեռուստաալիքի հարցազրույցում։
«ԱՄՆ-ը պետք է ընդունի, որ սա (Ռուսաստանից С-400-ների ձեռքբերումը) ավարտված գործարք է»,- ընդգծել է նախարարը՝ պատասխանելով С-400-ների պատճառով Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերություններում ճգնաժամի մասին լրագրողի հարցին։




























