Ֆրանսիան 3 միլիոն եվրո է հատկացնելու մարջանի խութերի համաշխարհային հիմնադրամին՝ օվկիանոսներում կենսաբազմազանության պահպանման պայքարի շրջանակներում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը:

«Մենք պետք է շտապ ֆինանսավորենք մարջանների վերականգնումն ու պաշտպանությունը», - մեջբերել է երկրի ԱԳՆ մամուլի ծառայությունը: «Ֆրանսիան հիմնադրամին 3 միլիոն եվրո է հատկացնելու: Ակնկալում ենք, որ առաջիկա 10 տարիներին մարջանի խութերի պահպանման համար կկարողանանք 625 միլիոն դոլար մոբիլիզացնել»:

Մարսելում Բնության պահպանության միջազգային միության համագումարի բացումն արել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Դրան մասնակցել են բնապահպանների ասոցիացիաների եւ այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: