Նյու Յորքում՝ Բրուքլինի Ուիլյամսբերգ թաղամասում գտնվող տունը, որն ամբողջությամբ հավաքվել է բեռնատար կոնտեյներներից, վաճառվում է 5 միլիոն դոլարով, հայտնել է New York Post-ը:
Տունը բաղկացած է 21 բեռնատար կոնտեյներներից. այն կառուցվել է 2016 թվականին Spuyten Duyvil Brasserie-ի սեփականատերեր Ջո եւ Քիմ Քերոլների կողմից մի հողակտորի վրա, որը 2010 թվականին գնվել էր 699.000 դոլարով:
Տան նախագիծը մշակվել է LOT-EK ճարտարապետական բյուրոյի կողմից: Շինությունն ունի չորս հարկ, հինգ ննջասենյակ, աշխատասենյակ, տնային կինոթատրոն եւ բուխարի:Այն նաեւ ունի երկու ավտոճանապարհ ու ավտոտնակ:
Տան ընդհանուր մակերեսը կազմում է ավելի քան 325 քառակուսի մետր:
5 միլիոն դոլար արժողությամբ կոնտեյներային տունը The Real Deal-ի կողմից այժմ Բրուքլինում վաճառվող ամենաթանկ գույքն է ճանաչվել:





























