Ֆրանսիական կառավարությունը հավանության է արժանացրել մի օրինագիծ, որը կանանց արգելում է հասարակական վայրերում փարաջա կրել։
Սակայն մինչ ուժի մեջ մտնելը օրինագիծը նախեւառաջ պետք է վավերացվի ֆրանսիական խորհրդարանի կողմից։
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ կառավարությունը կանգնած է դժվար, բայց արդար ճանապարհի վրա։
Ապրիլին բելգիական խորհրդարանի ստորին պալատը հավանության էր արժանացրել մի օրինագիծ, որը կանանց արգելում էր հասարակական վայրերում հայտնվել դեմքը փակող իսլամական հագուստներով։




























