Երեկ՝ մայիսի 18-ին մոտ 600 հայեր էին հավաքվել Ֆրանսիայի Սենատի առջեւ, որտեղ խորհրդարանականներն ու սենատորները քննարկում էին 2006թ.-ին Ֆրանսիայի խորհրդարանի կողմից ընդունված օրենքը, որը քրեական պատասխանատվություն է ենթադրում Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար:
Ինչպես Փարիզից հայտնում է լրագրող Ժան Էքյանը, Արա Թորանյանն ու Մուրադ Փափազյանը (ՀՅԴ-ի արեւմտաեւրոպական բյուրո) հայտարարել են, թե հույս ունեն, որ օրինագիծը կընդունվի մինչեւ 2011թ.-ը։ Եթե այն ընդունվի, Ցեղասպանության ժխտման համար պատիժը կկազմի մեկ տարի ազատազրկում կամ 45 հազար եվրո տուգանք:



























