ԱՄՆ շախմատի 2010թ. առաջնության հերթական՝ 5-րդ տուրում հայազգի գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը ցավալի պարտություն է կրել գրոսմայստեր Ալեքսանդր Օնիշչուկից:

6-րդ տուրից առաջ Հակոբյանը հայտնվել է 4-րդ հորիզոնականում՝ առաջատարներ Օնիշչոկին եւ Գատա Կամսկուն զիջելով մեկ ամբողջ միավորով: Երրորդ տեղում Նակամուրան է:

Առաջնության մասնակից մյու հայազգի շախմատիստները եւս պարտություն են կրել: Մելիքսեթ Խաչիյանը պարտվել է Շաբալովին, Ալթունյանը՝ Ֆայնգոլդին: