Բոլիվիայի նախկին ոստիկանապետ Ռոդոլֆո Մոնտերոյին մեղադրել են ցեղասպանության մեջ, հաղորդում է Pagina Siete-ը։
ՆԳՆ ներկայիս ղեկավար Կառլոս դել Կաստիլյոն պատմել է, որ Մոնտերոյին մեղադրում են 2019 թվականին Սենկատում զանգվածային սպանության մեջ։ Մեղադրանք է առաջադրվել երեք կետով՝ ցեղասպանություն, սպանություն կատարելը եւ առողջության լուրջ վնասի հասցնելը։
Կասկածյալին ձերբակալել են դատախազության շենքում, երբ նա եկել էր ցուցմունք տալու։
Բոլիվիայում քաղաքական ճգնաժամ է սկսվել 2019 թվականի նոյեմբերից, երբ նախկին նախագահ Էվո Մորալեսը հրաժարական է տվել ընտրությունների կեղծումների պատճառով բողոքի ցույցերի ֆոնին։



























