Այս ամսվա սկզբին պատերազմից ավերված Տիգրեյի ապստամբները Եթովպիայում գյուղերի առնվազն 125 բնակչի են սպանել: «Չեննա գյուղում 125 մարդ է զոհվել... ես ինքս տեսա եղբայրական գերեզմանը»,- AFP-ին ասել է հարեւան Դաբատ քաղաքի հիվանդանոցի ղեկավար Մուլուգետա Մելեսան: Նրա խոսքով՝ բնակիչները «դեռ դիակներ են փնտրում այդ տարածքում, եւ հաշվարկը շարունակվում է»:
Հյուսիսային Եթովպիան հակամարտության մեջ է նոյեմբերից, երբ վարչապետ Աբի Ահմեդը զորքեր ուղարկեց Տիգրեյ՝ տարածաշրջանային իշխող կուսակցությանը՝ Տիգրեյի ազատագրման ժողովրդական ճակատին տապալելու համար՝ ի պատասխան բանակային ճամբարների վրա վերջինիս հարձակումների:
Հունիսին, երբ հակամարտության մեջ ցնցող շրջադարձ տեղի ունեցավ՝ ՏԱԺՃ-ն հետ գրավեց Տիգրեյի մայրաքաղաք Մեքելեն, դաշնային ուժերը մեծ մասամբ հեռացան: Այդ ժամանակից ի վեր ՏԱԺՃ-ն հարձակում է սկսել հարեւան Ամհարա եւ Աֆարի շրջանների վրա:
Չեննայի բնակիչները հայտնել են, որ ՏԱԺՃ-ը վերահսկում էր գյուղը օգոստոսի վերջին, մինչ սեպտեմբերի սկզբին կառավարամետ ուժերի դեմ մարտական գործողությունները:
Այնուհետեւ սեպտեմբերի սկզբին, ապստամբները նահանջելուց առաջ մի քանի օր սպանում էին խաղաղ բնակիչներին:



























