Իսլամական կոնֆերանսի անդամ-երկրների 37-րդ նիստին Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասով երեք բանաձեւ է ընդունվել, որոնց համաձայն՝ Հայաստանը ագրեսոր է հռչակվել։
«Առաջին բանաձեւը քաղաքական է, որի համաձայն Հայաստանը ագրեսոր է հռչակվել»,- հայտարարել է Սաուդյան Արաբիայում Ադրբեջանի դեսպան Թոֆիկ Աբդուլաեւը։ Իսլամական կոնֆերանսը մեկնարկել է Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում։
«Երկրորդ բանաձեւը քննարկում է հայկական ագրեսիայից տուժածների ֆինանսական եւ տնտեսական օգնության ցուցաբերման հարցը»,- ասել է Աբդուլաեւը։
Ինչ վերաբերում է երրորդ բանաձեւին, ապա ըստ ազերի դիվանագետի, այն քննադատում է հայկական հողերի ազատագրման արդյունքում հայերի կողմից իբր պատմական մահմեդական հուշարձանների ոչնչացման փաստը։




























