Վրացի լեյբորիստները Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին մեղադրել են պետբյուջեի միջոցները վատնելու մեջ։ Ընդդիմադիրները հավաստիացնում են, որ Սահակաշվիլին սեփական ինքնաթիռում 7 մլն դոլար արժողությամբ կատապուլտ է տեղադրել, գրում է Gazeta.ru-ն։
«Բացի այն, որ սեփական հարմարավետության համար Սահակաշվիլին պետբյուջեի միջոցների հաշվին 56 մլն դոլարով Challenger տիպի ինքնաթիռ է ձեռք բերել, նաեւ հրահանգել է դրանում մեկտեղանոց կատապուլտացման համակարգ տեղադրել»,- մայիսի 19-ին հայտարարել է Լեյբորիստական կուսակցության առաջնորդներից մեկը՝ Իոսիֆ Շատբերաշվիլին։
Ընդդիմադիրի խոսքով, սեփական անվտանգության նման միջոցների ձեռքբերմանը Սահակաշվիլին գնացել է Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկու ողբերգական մահվանից հետո։




























