ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բեռնսը Պակիստանի բանակի գերագույն հրամանատար, գեներալ Քամար Ջավեդ Բաջվայի հետ քննարկել է Աֆղանստանում տիրող իրավիճակը, հաղորդում է AP-ը։
«Պակիստանը նախկինի պես հակված է իր միջազգային գործընկերների հետ համագործակցությանն ու Աֆղանստանի ժողովրդի բարեկեցությանը»,-ասվում է հայտարարության մեջ։
Բեռնսը շնորհակալություն է հայտնել Պակիստանին Աֆղանստանից տարհանման օպերացիայում դերի համար։





























