Կոլորադոյի համալսարանի Ջույ Յե-ի նկուղային լաբորատորիան զբաղեցնող ժամացույցին մեկ վայրկյան կորցնելու համար 15 միլիարդ տարի կպահանջվի:
Այս գյուտի համար ամերիկաչինացի գիտնականը, ճապոնացի Հիդետոշի Կատորիի հետ միասին, կկիսի 3 միլիոն դոլարը՝ որպես հիմնարար ֆիզիկայում բեկման համար 2022թ․ մրցանակի դափնեկիրներ:
Իրարից անկախ աշխատելով՝ այս երկու տեխնոլոգիաներն օգտագործում են նաեւ լազերներ՝ ատոմները, այնուհետեւ դրանց տատանումները որսալու եւ սառեցնելու համար, որպեսզի վերահսկե,՝ այսպես կոչված, «օպտիկական ցանցի» երբեւէ ստեղծված ամենաճշգրիտ ժամացույցը:
Համեմատության համար ասենք, որ ժամանակակից ատոմային ժամացույցը 100 միլիոն տարում մեկ վայրկյան է կորցնում:
Բայց ի՞նչ է տալիս մեծ ճշգրտությունը: «Սա իսկապես գործիք է՝ տիեզերքում տարածության-ժամանակի հիմքում ընկած հյուսվածքը ուսումնասիրելու համար»,- AFP-ին ասել է Ջուն Յեն:
Գիտնականները ցույց են տվել, որ ժամանակը ավելի դանդաղ է ընթանում, երբ ժամացույցը մի քանի սանտիմետրով մոտենում է երկրին, հարաբերականության տեսության վերաբերյալ Էյնշտեյնի կանխատեսումների համաձայն:
Ժամանակակից տեխնոլոգիայի կիրառման դեպքում այս ժամացույցը կարող է հազար անգամ բարձրացնել GPS նավիգացիայի ճշգրտությունը կամ օգնել տիեզերական ինքնաթիռին անարգել վայրէջք կատարել Մարսի վրա:





























