Սեպտեմբերի 2-ին ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձը, օգտվելով Տիչինայի 2-րդ փակուղու տներից մեկի բնակչի անուշադրությունից, գողացել էր բակի սեղանին դրված բջջային հեռախոսը, արծաթյա շղթան՝ խաչով, և ժամացույցը՝ պատճառելով շուրջ 200.000 դրամի վնաս:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Մալաթիայի բաժնից մեկնած օպերատիվ խմբի ծառայողները տուժողից հաղորդում էին ընդունել։ Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ։
Մալաթիայի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունն արել է Ռուսթավելու փողոցի բնակիչ, 30-ամյա տղամարդը։ Սեպտեմբերի 8-ին նա հայտնաբերվեց Անդրանիկի փողոցում և բերման ենթարկվեց Մալաթիայի բաժին։ Տղամարդը տվել է խոստովանական բացատրություն ու ձերբակալվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն։



























