Ոստիկանության Գուգարքի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 8-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է ժամանել 40-ամյա Արտակ Ա.-ն:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2009 թ. հուլիսի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 4-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:



























