Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 18 341-ով՝ 7 102 625։ Այս մասին լրագրողներին ուրբաթ տեղեկացրել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում։
Տոկոսային արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը կազմել է 0,26 տոկոս։
Այսպես կոչված ակտիվ դեպքերի, այսինքն՝ այն պացիենտների թիվը, ովքեր ներկա պահին բուժում են ստանում, Ռուսաստանում հասել է 554 188 մարդու։
Կորոնավիրուսից ապաքինվածների թիվը Ռուսաստանում մեկ օրում ավելացել է 17 121-ով՝ 6 357 282 մարդ։ Դուրս գրված պացիենտների թիվը, շտաբի տվյալներով, կազմում է վարակվածների ընդհանուր թվի 89,5 տոկոսը։
Կորոնավիրուսի պատճառով մահվան ելքերի թիվը մեկ օրում 789 է նախորդ օրվա 794-ի փոխարեն՝ 191 165։ Պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել միայն համավարակի ավարտից հետո) մնացել է 2,69 տոկոսի մակարդակին, վկայում են շտաբի տվյալները։





























