Վլադիմիր Հակոբյանը Աստրախանում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան-պրի մրցաշարի 9-րդ տուրում սեւերով ոչ-ոքի է խաղացել ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովի հետ։ Հայ գրոսմայստերը 3.5 միավորով շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը։
Նշենք, որ 9-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 5,5 միավորով միանձնյա գլխավորում է Էլյանովը: 5-ական միավորներ են վաստակել Յակովենկոն, Հաշիմովը, Մամեդյարովը, Լեկոն: 4,5-ական միավոր են վաստակել Գելֆանդը, Ալեքսեեւը, Պոնոմարյովը եւ Վան Յուն: 4-ական միավորներ վաստակել են Սվիդլերը, Իվանչուկը, Ինարկիեւը եւ Ռաջաբովը: Եւ վերջապես վերջին տեղում 3,5 միավորով ընթանում է Վլադիմիր Հակոբյանը:


























