«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ակումբի ապագա գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոին կհատկացնի 80 մլն եվրո՝ ամառային տրանսֆերտային ծրագրի համար, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:

Պորտուգալացու շահավետ ձեռքբերումների թվին կարելի է դասել «Ինտերի» պաշտպան Դուգլաս Մայկոնին և «Լացիոյի» պաշտպան Ալեքսանդր Կոլարովին: Մայկոնի տրանսֆերտի արժեքը գնահատվում է 25 մլն եվրո: Ինչ վերաբերվում է Կոլարովին, ապա Մոուրինյոն դեռ ձմռանն էր ուզում ուժեղացնել «Ինտերի» կազմը այս ֆուտբոլիստով, սակայն հռոմեացիների հետ բանակցությունները հաջողությամբ չէին պսակվում, հայտնում է sports.ru-ն: