Աֆրիկայի Արեւմուտքում՝ Կամերունում, ձյուն է տեղացել, հաղորդում է ՌՒԱ Նովոստի-ն՝ հղում անելով CRTV տեղական պետական հեռուստաընկերությանը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ հինգշաբթի Բանա եւ Բակու բնակավայրերում գրանցվել է կարկուտ եւ, ենթադրաբար, ձյուն: Ձյան շերտի հաստությունը կազմել է շուրջ 0,005 միլիմետր:

Բանայի քաղաքապետ Ժան Բատիստ Սանգան հայտարարել է, որ այդ երեւույթը կապված է կլիմայի փոփոխության հետ: Ձյան տեսքով տեղումներից եւ կարկուտից հետո վնասվել է մի քանի շենքի տանիք, կանգնեցվել է տրանսպորտի աշխատանքը, մի շարք պլանտացիաներ են տուժել: