Այսօր` մայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու Արգենտինայի ԱԳ նախարար Խորխե Տայանան (Jorge Taiana):
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի ընթացքում նախատեսված են Խորխե Տայանայի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Նախարար Խորխե Տայանան կմասնակցի նաեւ Հայաստանում Արգենտինայի դեսպանության բացման պաշտոնական արարողությանը, ինչպես նաեւ ՀՀ ԱԳ նախարարի հետ միասին հանդես կգա համատեղ ասուլիսով:




























