Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Աշոտ Գիզիրյանը հրաժարական է տվել: Արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Լանա Մշեցյանը հայտնել է, որ նախարար Գեւորգ Դանիելյանին ուղղված հրաժարականի մասին դիմումը Գիզիրյանը գրել է մայիսի 19-ին: Գ. Դանիելյանն էլ իր հերթին, ընդունված կարգի համաձայն, նրան աշխատանքից ազատելու միջնորդություն է ներկայացրել նախագահական:
Նշենք, որ այսօր Կառավարության նիստում պետք է քննարկվի օրերս հրաժարականի դիմում ներկայացրած Շիրակի մարզպետ Լիդա Նանյանին պաշտոնից ազատելու հարցը: Ըստ շրջանառվող լուրերի, հենց Գիզիրյանն էլ փոխարինելու է Նանյանին` Շիրակի մարզպետի պաշտոնում:




























