ԱՄՆ-ն  44 ամերիկացիներին տեղ է առաջարկել Քաբուլը լքող ինքնաթիռում, որը սեպտեմբերի 10-ին Քաբուլից ամերիկացիների եւս մեկ խումբ է դուրս բերել, գրում է Washington Examiner-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը։

Բլինքենը նշել է, որ ԱՄՆ կառավարությունը սեպտեմբերի 10-ին Աֆղանստանից իր դաշնակիցների օգնությամբ տարհանել է մի խումբ ԱՄՆ քաղաքացիների եւ ԱՄՆ-ում բնակության թույլտվություն ունեցողների։