Միջազգային քննչական կոմիտեն ապացույցներ է ներկայացրել, որ Հարավային Կորեայի «Չխոնան» նավը խորտակվել է հյուսիսկորեական նավից արձակված տորպեդից: Հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ավստրալիայի, Բրիտանիայի, ԱՄՆ-ի եւ Շվեդիայի՝ հետաքննությանը մասնակցած փորձագետների խոսքով, նրանք հատակին հայտնաբերել են տորպեդի բեկոր՝ ԿԺԴՀ-ի զինված ուժերի համարով եւ նշագրմամբ:
Բացի այդ, պայթուցիկի քիմիական կազմը նույնական է հյուսիսկորեական տորպեդներին:
Հարավային Կորեայի նախագահ Լի Մեն Բակը խոստացել է կոշտ միջոցներ ձեռնարկել հյուսիսային հարեւանների նկատմամբ:
Սպիտակ տունը ԿԺԴՀ-ի գործողությունները որակել է որպես «ագրեսիայի ակտ» եւ աջակցություն է հայտնել Հարավային Կորեային:
Փհենյանը զեկույցը կեղծ է որակել եւ մտադիր է Հարավային Կորեա ուղարկել տեսուչների սեփական հանձնաժողով՝ ԿԺԴՀ-ի ֆիզիկական մասնակցության հետքերը գտնելու համար:
Հարավկորեական «Չխոնան» նավը խորտակվել էր մարտի 26-ին Հյուսիսային Կորեայի ծովափից 16 կմ հեռավորության վրա: Զոհվել էին 46 նավաստիներ:




























