Մինչեւ տարեվերջ ուժի մեջ է մտնելու Վրաստանի եւ ԵՄ երկրների միջեւ մեղմացված վիզային ռեժիմը: Այդ մասին հայտարարել է Եվրաինտեգրացիայի հարցերով Վրաստանի պետնախարար Գեորգի Բարամիձեն՝ խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում:

«Բանակցություններն արդեն ավարտվել են, հուլիսին կստորագրվի փաստաթուղթը, եւ տարեվերջին մեղմացված վիզային ռեժիմը կմտնի ուժի մեջ»,- ասել է Բարամիձեն:

Նա նկատել է նաեւ, որ երկրի ինտեգրումը ԵՄ-ին տեւական գործընթաց է, եւ անհրաժեշտ է շարունակել համագործակցությունը եվրակառույցների հետ տարբեր ուղղություններով: Խոսելով հեռանկարների մասին՝ Բարամիձեն չի բացառել, որ ապագայում, «երբ Վրաստանում զավթված տարածքներ չեն լինի», վիզային ռեժիմն ընդհանրապես կհանվի: