Քաբուլում ոստիկանության ջոկատները կկազմվեն «Թալիբանից», ինչպես նաեւ ուժայիններից, որոնք ավելի վաղ ծառայել են երկրի տապալված կառավարությանը, հաղորդում է TOLO News-ը:
«Թալիբանի» ուժերը, որոնք ներկայում տեղակայված են Քաբուլում, առաջիկայում կփոխարինվեն ոստիկանության ուժերի կոմբինացված ջոկատներով, որոնք կազմված են նախկին կառավարությունից եւ մեր մարտիկներից: Նրանք բոլորը կունենան հատուկ տարբերակող հանդերձանք»,-հայտնել է արմատականների ներկայացուցիչը:
Այս շաբաթ Քաբուլի բնակիչները կոչ են արել թալբների ղեկավարությանը հատուկ համազգեստ սահմանել իրավապահ մարմինների աշխատակիցների համար, որոնք պարեկային ծառայություն են իրականացնում Քաբուլի փողոցներում:





























