Ղըրղզստանի նախագահի ընտրությունները կկայանան 2011թ. հոկտեմբերին: Այդ մասին հայտարարել է ժամանակավոր կառավարության փոխվարչապետ Օմուրբեկ Թեքեբաեւը, գրում է «ԱԿԻ պրեսը»:
Նրա խոսքով, ընտրություններում ընտրված նախագահը պաշտոնին կանցնի 2012թ. հունվարի 1-ից:
Նշենք, որ համաձայն երեկ ընդունված հռչակագրի, երկրի ժամանակավոր նախագահի պարտականությունները կկատարի Ռոզա Օթունբաեւան, որի լիազորությունները կավարտվեն 2011թ. դեկտեմբերի 31-ին:




























