Հայաստանում 2010 թվականի հունվար-ապրիլ ամիսներին արտաքին առեւտրաշրջանառության համախառն ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է շուրջ 30,9 տոկոսով եւ կազմել 1 մլրդ 408,7 մլն դոլար (545,1 մլրդ դրամ):
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, միայն ապրիլին՝ մարտ ամսվա համեմատությամբ Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության ծավալն աճել է 5,7 տոկոսով:
Հրապարակած տվյալներով 2010թ. առաջին չորս ամիսներին արտահանման ծավալներն աճել են 64,3 տոկոսով` կազմելով 289,8 մլն դոլար (112,4 մլրդ դրամ), իսկ ներմուծման ծավալներն այս նույն ժամանակահատվածում աճել են 24,4 տոկոսով եւ կազմել 1 մլրդ 118,9 մլն դոլար (432,7 մլրդ դրամ):
Հատկանշական է, որ ապրիլին՝ մարտ ամսվա համեմատությամբ ՀՀ արտահանման ծավալներն աճել են 20,6 տոկոսով, իսկ ներմուծման ծավալները` 1,9 տոկոսով:



























