Ադրբեջանի Ազադե գյուղում մոտ 150 տուն մնացել է ջրի տակ, ավելի քան 60-ը վնասվել են Քուռ գետի վրա ամբարտակի կործանման արդյունքում: Ինչպես հաղորդում է «Մայակ» ռադիոկայանը, զոհերից հնարավոր է եղել խուսափել, բնակիչներին ժամանակին տարհանել են:
Նախօրեին Քուռ գետի մակարդակը բարձրացել եւս 5 սանտիմետրով:
Ջրհեղեղի պատճառը հորդառատ անձրեւներն են: Խորտակվել են հազարավոր տներ, ավելի քան 50 հազար հեկտար ցանքատարածություններ մնացել են ջրի տակ:




























