Հայաստանում այս տարվա հոկտեմբերի 16-ին բացվելու է աշխարհի ամենաերկար ճոպանուղին:
Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի կառավարությունը որոշել է 80 մլն դրամ տրամադրել էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը` Տաթեւի վանական համալիրի ճոպանուղու կառուցումը խոչընդոտող էլեկտրահաղորդման վեց հենասյուները տեղափոխելու նպատակով։
Նշելով հարցի հրատապությունը, վարչապետը հիշեցրել է, որ աշխարհի ամենաերկար այդ ճոպանուղին բացվելու է ընթացիկ տարվա հոկտեմբերի 16-ին։



























