Հայաստանի կառավարությունը մայիսի 20-ին կայացած նիստում բացասական եզրակացություն տվել ԱԺ մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման եւ դատապարտման պետական քաղաքականության հիմնադրույթների մասին» ՀՀ օրենքի նախագծին՝ պատճառաբանելով, թե Հայաստանի գործող օրենսդրությունը լիովին արտահայտում է այս ոլորտում Հայաստանի պետական քաղաքականությունը։

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկելով ԱԺ մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ զինված ուժերի կայազորային եւ պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին" ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է շուրջօրյա պատվո պահակախումբ նշանակել Մեծ եղեռնի հուշահամալիրի հավերժական կրակի մոտ, կառավարությունը դեմ է արտահայտվել օրինագծին` պատճառաբանելով, որ պատվո մշտական պահակախմբի նշանակումն ընդունված չէ միջազգային պրակտիկայում։