Երեւան-Անկարա բանակցությունների սեղանին ինչ-որ նոր բան է դրված: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության արտաքին հարաբերությունների հարցերով փոխնախագահ, թուրք-ամերիկյան բարեկամության խմբի նախագահ Սուաթ Քընըքլըօղլուն՝ ելույթ ունենալով ԱՄՆ Մերձավորարեւելյան ինստիտուտում կազմակերպված «Թուրքիայի հարեւանության քաղաքականությունը եւ Մերձավոր Արեւելքը» խորագրով գիտաժողովին:
Ինչպես հաղորդում է թուրքական Milliyet թերթը, պատգամավորը նկատել է, թե դա հրաշալի առաջարկություն է, եւ դրա ընդունումը հիմնականում կախված է հայկական կողմից:
Նա հայտարարել է նաեւ, որ ինքը միշտ աջակցել եւ շարունակելու է աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ «Որովհետեւ հավատում եմ, որ դա փոխելու է ողջ Հարավային Կովկասը»,- նշել է Քընըքլըօղլուն` ավելացնելով, որ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է հայերի եւ թուրքերի քաղաքական կամքի առկայության դեպքում:
Ին վերաբերում է «արտաքին ուժերին», որոնք փորձում են միջամտել կարգավորման գործընթացին, ըստ Քընըքլըօղլուի, նրանք բոլորովին էլ չեն նպաստում խնդիրների կարգավորմանը":
Քընըքլըօղլուն, հայտարարել է նաեւ, որ հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացները «միմյանց սնող երկու զուգահեռ գործընթացներ են»:



























