Microsoft-ը եւ Honor-ը նոթբուք են թողարկելու, որը հատուկ նախատեսված է Windows 11-ի հետ աշխատելու համար, հաղորդել է TechRadar-ը:

Երկու ընկերությունների ներկայացուցիչները հաստատել են, որ ներկայումս հատուկ նոթբուք է ստեղծվում, որը առաջիններից մեկը Windows 11 կստանա:

«Microsoft-ը հույս ունի արագացնել ծրագրային ապահովման եւ ապարատային ինտելեկտի համալիր մշակումը` շարունակաբար խորացնելով եւ ընդլայնելով ռազմավարական գործընկերությունը Honor-ի հետ», - ասել է Microsoft GCR-ի գործադիր տնօրեն Հոու Յանը:

Բացահայտվել է նաեւ մոդելի անունը` Honor MagicBook V 14: Գաջեթը կլինի առաջին համակարգիչներից մեկը, որը կստանա Windows 11: Բացի այդ, սարքը կտարբերվի նրանով, որ առավելագույնս հարմարեցված կլինի նոր սերնդի օպերացիոն համակարգին: