Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը մայիսի 22-ին ընդունել է Սլովակիայի խորհրդարանի անդամ, խորհրդարանի նախկին խոսնակ Ֆրանտիշեկ Միկլոշկոյին եւ Սլովակիայի հայ համայնքի ղեկավար Աշոտ Գրիգորյանին, ովքեր հանրապետություն են ժամանել խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով:

Ինչպես NEWS.am-ին հայտնել են նախագահի մամուլի ծառայությունից, երկրի ղեկավարը բարձր է գնահատել Սլովակիայի անաչառ մոտեցումը Արցախի համար այս կարեւորագույն իրադարձության կապակցությամբ, ինչի լավագույն դրսեւորումներից է նման փորձառու քաղաքական գործչի ներկայությունը Արցախի ԱԺ ընտրություններում:

Ֆրանտիշեկ Միկլոշկոն իր հերթին ընդգծել է, որ մեծ կարեւորություն է տալիս Արցախում ժողովրդավարության զարգացմանը՝ հավելելով, որ Եվրոպայի ճակատագիրը որոշվում է Արցախում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հարցեր: